ՌԴ նախագահական ընտրություններ - 2024

Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիին փոխանակել

Պուտինի խոսքով՝ փոխանակման համար ինքը մեկ պայման է դրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. ՌԴ նախագահի թեկնածու և գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ համաձայն է եղել Ալեքսեյ Նավալնիի փոխանակմանը: Այս մասին ռուսական պետության ղեկավարը հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
«Պարոն Նավալնիի կյանքից հեռանալուց մի քանի օր առաջ ինձ որոշ գործընկերներ և ոչ վարչակազմի աշխատակից որոշ մարդիկ ասացին, որ գաղափար կա պարոն Նավալնիին փոխանակել որոշ մարդկանց հետ, ովքեր գտնվում են արևմտյան երկրներում ազատազրկման վայրերում: Դուք կարող եք հավատալ ինձ, կարող եք` ոչ, այն մարդը, որը դիմել էր ինձ, խոսքը դեռ չէր ավարտել, երբ ես ասացի` համաձայն եմ»,–ասել է ՌԴ առաջ նորդը։
Պուտինը նշել է, որ համաձայն է եղել միայն մեկ պայմանով, որ փոխանակումից հետո Նավալնին երբեք չվերադառնա Ռուսաստան:
Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Հարփում (ՅԱՆԱՈ) հատուկ ռեժիմի գաղութում։
Նավալնին իրոք թրոմբից է մահացել․ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար
Նավալնին բանտարկվել էր 2021 թվականին, երբ «Իվ Ռոշեի» գործով նրա պայմանական պատիժը փոխարինվել էր իրական ազատազրկմամբ՝ պայմանական դատապարտման ռեժիմի խախտումների պատճառով։ Այլ քրեական հոդվածներով մի քանի դատավարություններից հետո, այդ թվում՝ ծայրահեղական համայնքի ստեղծում, խարդախություն և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք (վիրավորել էր դատավորին, որը դատում էր նրան պատերազմի վետերանին զրպարտելու համար), բանտարկության վերջնական ժամկետը հասել էր 19 տարվա (հատուկ ռեժիմի գաղութում)։