ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը եզակի է անվանել Ռուսաստանում նախագահական ընտրությունների արդյունքները` նշելով գործող առաջնորդ Վլադիմիր Պուտինին ցուցաբերված բացարձակ աջակցությունը:
«Բացառիկ արդյունքներ են գործող նախագահ Պուտինի համար` բնակչության աջակցության մակարդակը, բացարձակ հաղթանակը` որպես թեկնածու: Եվ, իհարկե, մեր երկրի մարդկանց կողմից իրենց նախագահին աջակցելու և նրա ուղու շուրջ համախմբվելու ամենախոսուն հաստատումը»,-ասել է Պեսկովը լրագրողներին։
ՌԴ նախագահի ընտրությունների հիմնական քվեարկությունը տևել է երեք օր` մարտի 15-ին, 16-ին և 17-ին:
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էին ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածու` Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: ՌԴ ԿԸՀ-ի վերջին տվյալներով` արձանագրությունների99,72 տոկոսը մշակելուց հետո Պուտինը հավաքել է ձայների 87,3 տոկոսը, Խարիտոնովը` 4,3 տոկոսը, Դավանկովը` 3,83 տոկոսը, Սլուցկին` 3,21 տոկոսը: