Փլուզում ՌԴ հանքերից մեկում. տասնյակ հանքափորներ հայտնվել են փլատակներում

Հանք. արխիվային լուսանկար
Որոնողափրկարարական գործողություններ իրականացնելու համար դեպքի վայր են ուղարկվել 25 փրկարարներ և հատուկ տեխնիկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ ՌԴ Ամուրի մարզի հանքում փլուզում է տեղի ունեցել, փլատակներում կարող է ավելի քան 10 մարդ լինել: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ ծառայություններին։
Զեյայի շրջանի իշխանությունները հաստատել են դեպքը և ասել, որ փլատակներում ենթադրաբար 13 մարդ կա: Հանքափորների հետ կապը կորել է, հանքի մուտքերն արգելափակված են։
Դեպքի վայր են ուղարկվել Ներյունգրիի ռազմականացված լեռնափրկարարական ջոկատի մասնագետները: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ոսկու արդյունահանման ոլորտում մասնագիտացած «Պիոներ» հանքավայրում։ Լեռնափրկարարները դեպքի վայր կհասնեն առաջիկա ժամերին։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ փրկարարական գործողություններ իրականացնելու համար դեպքի վայր են ուղարկվել 25 փրկարարներ և անհրաժեշտ տեխնիկա։