Ինչպես են իրանցիները պատրաստվում Նովրուզին

Իրանում ժողովուրդն ակտիվ պատրաստվում է իրանական Նոր տարուն` առևտուր են անում, սեղանները զարդարում։
Sputnik
Այս օրերին Իրանի փողոցներն ու շուկաները մարդաշատ են։ Բոլորը գնումներ են կատարում, որպեսզի տոնը նշեն մեծ շուքով։
Նովրուզ նշանակում է նոր օր։ Այն նշվում է գարնանային գիշերահավասարի օրը, ինչը սովորաբար տեղի է ունենում մարտի 21-ին կամ նախորդ/հաջորդ օրը։
Տոնի ընթացքում սեղանին սփռոց է գցվում, որի վրա պետք է «ս» տառով սկսվող 7 իր լինի` չքաղված նորածիլ կանաչի ափսեում (սաբզե), ածիկ (սամանու), փշատ (սենջեդ), սխտոր (սիռ), խնձոր (սիբ), սումախ (սոմաղ), և քացախ (սեռքե)։ Սեղանին նաև այլ իրեր են դնում` հայելի, ներկած հավկիթներ, մետաղադրամներ, Ղուրան և այլն։
Նովրուզի ժամանակ հարազատներն այցելում են միմյանց, և մեծերը երեխաներին դրամ են նվիրում։
Նշենք նաև, որ հարևան երկրի ժողովրդից շատերը նախընտրում են տոնի առթիվ ճամփորդել և հաճախ որպես գլխավոր երթուղի ընտրում են հենց Հայաստանը։
Թե որքան ճոխ են Իրանում նշում այս տոնը, դիտեք մեր ֆոտոշարքում։
1 / 8

Տղամարդն անցնում է Նովրուզի գովազդի կողքով (Թեհրան)

2 / 8

Տղամարդն անցնում է Նովրուզի գովազդի կողքով (Թեհրան)

3 / 8

Քաղաքացին հսկայական արձան է տեղափոխում մեքենայով

4 / 8

Կինը շան հետ Թեհրանի շուկայում

5 / 8

Իրանում հարյուրավոր մարդիկ գնումներ են կատարում

6 / 8

Նովրուզի տոնական սեղան (Թեհրան)

7 / 8

Իրանում թեժ շրջան է. ժողովուրդը պատրաստվում է Նոր տարվան

8 / 8

Իրանում թեժ շրջան է. ժողովուրդը պատրաստվում է Նոր տարվան

Իրանում տոնակատարությունների ժամանակ 8 մարդ է մահացել, 330-ը՝ տուժել