Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն. կցորդ

Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճանապարհը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար մարտի 18-ի առավոտից փակվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Վերին Լարսի անցակետի ռուսական ու վրացական կողմերով անցնելու համար շուրջ 600 հայկական բեռնատար է սպասում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճանապարհը բոլոր կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակվել է մարտի 18-ին առավոտյան` վատ եղանակի պատճառով։
Ներկա պահին մոտ 300 հայկական բեռնատար սպասում է վրացական կողմում` դեպի Ռուսաստան ճանապարհին, շուրջ այդքան էլ ռուսական կողմում է` դեպի Հայաստան ճանապարհին։
Փաշինյանը Միշուստինին շնորհակալություն հայտնեց Վերին Լարսի բեռնաթափման համար
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։