ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Հայաստանի հավաքականը Կոսովոյի և Չեխիայի հավաքականների հետ ընկերական խաղերից առաջ ևս մեկ պաշտպանի է կորցրել: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը վնասվածքով էր միացել ազգային թիմին: Բուժզննումից հետո պարզ է դարձել, որ վնասվածքը լուրջ է և նա չի կարողանա մասնակցել առաջիկա խաղերին:
Համբարձումյանի փոխարեն հավաքական է հրավիրվել «Փյունիկի» պաշտպան Դավիդ Դավիդյանը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Ալեքսանդր Պետրակովի սաները Երևանում կմրցեն Կոսովոյի, իսկ մարտի 26-ին Պրահայում՝ Չեխիայի հետ: