ՌԴ ալիքները պետք է բացառեն ՀՀ նկատմամբ վիրավորանքը, ներքին գործերին միջամտելու փորձերը․ Մխիթար Հայրապետյան

Sputnik
Մոսկվայում հայ-ռուսական ևս հանդիպում է սպասվում Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման բովանդակության վերաբերյալ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ճեպազրույցում ասել է, որ հայկական կողմը լուծումներ և առաջարկներ է ներկայացնելու, որոնք բխում են հայ–ռուսական համաձայնագրի ողջ տրամաբանությունից և Հայաստանի պետական շահերից։