ՀՀ-ն կառուցողական ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ կապերը կարգավորելու համար․ Արարատ Միրզոյան

Sputnik
Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարերն առանձնազրույից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, անդրադարձել են երկու երկրների գործակցությանն ու զարգացման հնարավորություններին։
Խոսելով տնտեսական գործակցության մասին Արարատ Միրզոյանը կարևորել է ճանապարհային հաղորդակցության հնարավորությունները՝ Խաղաղության խաչմերուկի համատեքստում։
Նա ընդգծել է նաև, որ Հայաստանը կառուցողական ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ կապերը կարգավորելու համար։