Կոռուպցիայի կասկածանքով նոր ձերբակալություններ տեղի ունեցան անցյալ շաբաթ։ Էկոնոմիկայի նախարարությունից հետո սկանդալի կենտրոնում կայտնվեց Երևանի քաղաքապետարանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությանը հետևեցին ձերբակալությունները։ Ճարտարապետության և շինարարության վարչության աշխատակից Քնարիկ Պետրոսյանն էլ` կալանավորվեց։ Շիրակի մարզպետարանում ևս ձերբակալություններ տեղի ունեցեն։
Այդուհանդերձ, այս աղմկոտ բացահայտումները չեն ազդում միջազգային կառույցների գնահատականների վրա։ Վերջերս հրապարակված Կոռուպցիայի ընկլաման համաթվով` Հայաստանը դարձյալ հետընթաց է արձանագրել։ Ընդգծելով, որ Հայաստանը Եվրախորհրդի երկրների թվում նույնիսկ միջին հորիզոնականներում չէ՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» նկատում է, որ Հայաստանը շատ անելիքներ ունի՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրական առաջընթաց արձանագրելու համար։
Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանի հետ։