ԵՐԵՎԱՆ, 17 մարտի –Sputnik. Ֆրանսիան պետք է դադարեցնի սպառազինությունների մատակարարումը Կիևին։ Այսպես է պատասխանել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, թե մտադիր է Օլիմպիական խաղերի ժամանակ Ուկրաինայում զինադադարի կոչով հանդես գալ։ Նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, նա նշել է, որ հրադադարի կոչով Մակրոնը պետք է դիմի մերձավորարևելյան հակամարտության կողմերին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հրադադար կառաջարկի Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ, ինչպես նաև հայտնել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության դեէսկալացիայի շուրջ:
Օլիմպիադան կանցկացվի 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: