ՌԴ սահմանային տարածք բոլոր ներթափանցման փորձերն ու հարձակումները կանխվել են․ ՊՆ

ՌԴ ԶՈւ
Ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի հարվածների և հրետանու կրակի հետևանքով ոչնչացվել է մինչև 65 ուկրաինացի զինյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Բելգորոդի ուղղությամբ ՌԴ սահմանային տարածք բոլոր ներթափանցման փորձերն ու հարձակումները կանխվել են։ Ոչնչացվել է մինչև 65 ուկրաինացի զինյալ և Vampire ՀԿՌՀ մարտական մեքենա։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Բելգորոդի ուղղությամբ կրակային խոցմամբ և ռուսական ստորաբաժանումների գրագետ գործողություններով հետ են մղվել հարձակումներն ու կանխվել են Բելգորոդի մարզի Կոզինկա բնակավայրի շրջանում ուկրաինացի գրոհայինների դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման բոլոր փորձերը», - հայտնել են այնտեղ:
ՌԴ ՊՆ տվյալներով՝ ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի հարվածների և հրետանու կրակի հետևանքով ոչնչացվել է մինչև 65 ուկրաինացի զինյալ, չեխական արտադրության Vampire ՀԿՌՀ մարտական մեքենա և Դ-20 հրանոթ:
Մոսկվայի վրա թռչող ԱԹՍ–ի ոչնչացման պահը հայտնվել է համացանցում