ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՌԴ նախագահի թեկնածուներ Նիկոլայ Խարիտոնովն ու Վլադիսլավ Դավանկովը քվեարկել են ընտրություններում։
Խարիտոնովը քվեարկել է Մոսկվայի Արևմտյան վարչական շրջանի ընտրատեղամասում, իսկ Դավանկովը քվեարկել է Սմոլենսկի ընտրատեղամասում։
Գործող նախագահ Վլադիմիր Պուտինը քվեարկել է առաջին օրը՝ մարտի 15-ին` օնլայն ռեժիմով, մեկ այլ թեկնածու` Լեոնիդ Սլուցկին, քվեարկել է մարտի 16-ին։
ՌԴ նախագահի թեկնածուներ Նիկոլայ Խարիտոնովը քվեարկել է ընտրություններում
© Sputnik / Павел Бедняков
Մարտի 15-ից 17-ը Ռուսաստանում ընթանում է նախագահական ընտրությունների քվեարկությունը, այդ թվում՝ հեռավար ձևաչափով։ Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածուներ՝ Վլադիմիր Պուտինը (որպես ինքնառաջադրված թեկնածու), Վլադիսլավ Դավանկովը (Նոր մարդիկ կուսակցություն), Լեոնիդ Սլուցկին (ЛДПР) և Նիկոլայ Խարիտոնովը (Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցություն):