ՌԴ նախագահական ընտրություններ - 2024

ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցությունն ընդհանուր առմամբ հասել է 60-ի%

ՌԴ նախագահի ընտրություններ 2024
Երկրում և արտերկրում քվեարկությունն ընթանում է բնականոն ռեժիմով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի –Sputnik. Ռուսաստանի ընտրողների կեսից ավելին մասնակցել է ՌԴ նախագահի ընտրություններին: Լուրջ խախտումներ չեն հայտնաբերվել, ընտրական հանձնաժողովները շարունակում են կանխել սադրանքները։
Ընտրողների ընդհանուր մասնակցությունը Մոսկվայի ժամանակով ժամը 9:28-ի դրությամբ (Երևանի ժամանակով 10:28-ի դրությամբ) կազմել է գրեթե 60%, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներին։
ԿԸՀ-ն նշում է, որ երկրում և արտերկրում քվեարկությունն ընթանում է բնականոն ռեժիմով:
Նախագահի թեկնածուներից երկրորդ օրը քվեարկել է Լեոնիդ Սլուցկին (Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), նա ընտրել է ընտրատեղամասում քվեարկության ավանդական եղանակը: Վլադիմիր Պուտինը մեկ օր առաջ իր ձայնը տվել է առցանց, Վլադիսլավ Դավանկովը («Նոր մարդիկ») և Նիկոլայ Խարիտոնովը (ՌԴԿԿ) դեռ չեն քվեարկել:
Հիշեցնենք` մարտի 15-ից Ռուսաստանում նախագահական ընտրություններ են։ Քվեարկությունն առաջին անգամ կտևի երեք օր։ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը:
ՌԴ նախագահի ընտրությունների համար 5 ընտրատեղամաս է գործում, Սյունիքում վաղօրոք են քվեարկել