Պուտինն առաջատար է, նա հավաքել է ձայների 87,97%-ը. ՌԴ ԿԸՀ-ի առաջին տվյալները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. Արխիվային լուսանկար
Քվեարկության արդյունքների առաջին տվյալները հրապարավել է ՌԴ ԿԸՀ տեղեկատվական կենտրոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում առաջատարը Վլադիմիր Պուտինն է, նա հավաքել է ձայների 87,97 տոկոսը։ Նիկոլայ Խարիտոնովի օգտին քվեարկել է 3,8 տոկոս ընտրող, Լեոնիդ Սլուցկի՝ 2,96 տոկոս է հավաքել, Վլադիսլավ Դավանկովը՝ 3,73 տոկոս։ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է առաջին տվյալները՝ քվեաթերթիկների 24,4%-ի մշակումից հետո։
Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու և գործող նախագահ Վլադիմիր Պուտինը (ինքնաառաջադրված) հավաքում է ձայների 87,97%-ը, Պետդումայի Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման կոմիտեի ղեկավար Նիկոլայ Խարիտոնովըհավաքում է ձայների 3,8%-ը, նախագահ։ ЛДПР–ի ղեկավար Լեոնիդ Սլուցկի՝ 2,96% ձայն, Պետդումայի փոխնախագահ Վլադիսլավ Դավանկով («Նոր մարդիկ»)՝ 3,73% ձայն։
Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Քվեարկությունը կատարվել է երեք օրվա ընթացքում՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին:
ՌԴ նախագահական ընտրություններում Պուտինը հաղթելու է ձայների 87%-ով. exit poll-ի տվյալները