ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Համացանցում հայտնվել են դեպի Մոսկվա թռչող «Դոմոդեդովո» օդանավակայանի մոտ ոչնչացված անօդաչու թռչող սարքի կադրերը: Տեսանյութը հրապարակել է Mash Telegram ալիքը։
Տեսագրությունում երևում է օդում սարքի պայթյունի պահը, որից հետո սարքի բեկորներն ընկնում են մոտակայքում գտնվող պահեստարանի վրա:
Telegram ալիքի աղբյուրն իր հերթին նշել է, որ «Դոմոդեդովոյում» խոցված ինքնաթիռային տիպի երկու անօդաչու թռչող սարքերը լցված են եղել հարվածող տարրերով՝ պողպատե գնդիկների տեսքով:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր Դոմոդեդովո շրջանում խոցված անօդաչուների մասին:
Անցած գիշեր դրոններ են խոցվել նաև Ռուսաստանի մյուս շրջաններում։ Կալուգայի շրջանում ոչնչացվել է ինքնաթիռային տիպի երեք անօդաչու թռչող սարք, զոհեր և ենթակառուցվածքների ավերածություններ չեն եղել: Բելգորոդի մարզում կամիկաձե դրոնը հարվածել է հացահատիկով բեռնված բեռնատարին։ Վարորդը չի տուժել, սակայն մեքենան վնասվել է: Բրյանսկի շրջանում հակաօդային պաշտպանության միջոցները որսացել են Ս-200 հրթիռը։
Դրոններ փորձել են հարձակվել Կրասնոդարի երկրամասի նավթավերամշակման գործարանի վրա, դրանք չեզոքացվել են, սակայն դրանցից մեկն ընկել է, ինչի պատճառով հրդեհ է բռնկվել: Մեկ մարդ մահացել է սրտի կաթվածից: Կրակը շուտով մարել են։
Ընդհանուր 8 շրջաններում մարտի 17-ի գիշերը խոցվել է 35 ԱԹՍ։