ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ Միանգամից մի քանի հայ ըմբիշներ իրենց քաշային կարգերում գլխավորել են Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) վարկանիշային աղյուսակը:
Հունահռոմեական ոճի ըմբիշներից 97 կգ քաշային կարգում առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Բացի նրանից, 67 կգ քաշային կարգում 3-րդ տեղում է Սլավիկ Գալստյանը, իսկ 77 կգ քաշային կարգում երկրորդը Մալխաս Ամոյանն է:
Ազատ ոճի ըմբիշներից N1 դիրքում են Հայաստանի երկու ներկայացուցիչներ ՝ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): 57 կգ քաշային կարգում երկրորդը Արսեն Հարությունյանն է։
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի վերջին առաջնությունում ոսկե մեդալներ էին նվաճել Արսեն Հարությունյանը, Արման Անդրեասյանը, Մալխաս Ամոյանը և Արթուր Ալեքսանյանը: