ՌԴ նախագահական ընտրություններ - 2024

Կիլոմետրից ավելի ձգվող հերթ. ՌԴ քաղաքացիները Երևանում վաղ առավոտից դեսպանատան մոտ են

Առավոտյան 8։00-ից Հայաստանում բացված 5 ընտրատեղամասերում ՌԴ քաղաքացիներն իրենց քաղաքացիական պարտքն են կատարում՝ քվեարկելով ՌԴ նախագահի նախընտրած թեկնածուի օգտին։ Թե ինչպես են անցնում ընտրությունները Երևանում, Sputnik Արմենիայի թղթակցի ֆոտոշարքում։
Sputnik
Մարտի 17–ի վաղ առավոտից Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ հավաքվել են ՌԴ նախագահի ընտրություններին քվեարկել ցանկացողները։ Թեպետ մասնակցությունը հենց սկզբից էր ակտիվ, բայց կեսօրից հետո հերթն արդեն կիլոմետրից ավելի էր ձգվում՝ սկսվելով դեսպանատան մոտ ու շարունակվելով մինչև «Մետրոպոլ» հյուրանոց։
Ընդ որում, հարյուրավոր քաղաքացիներ մայթին ուղիղ գծով, կարգապահ շարք էին կազմել՝ չխոչընդոտելով նաև անցորդներին։ Շատերը եկել էին փոքրիկ երեխաների հետ, քիչ չէին նաև տարեցները։ Ինչպես են անցնում ընտրությունները Երևանում, Sputnik Արմենիայի թղթակցի ֆոտոշարքում։