Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտնել է ժամը 14:00-ի դրությամբ քվեարկածների թիվը

ՌԴ նախագահի ընտրությունը Երևանում
ՌԴ նախագահի ընտրությունը Երևանում
Ռուսաստանի այս նախագահական ընտրություններն աչքի են ընկնում Հայաստանի տարածքում շատ բարձր մասնակցությամբ՝ հաշվի առնելով մեծ թվով ռելոկանտների թիվը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տարածքում գտնվող թիվ 8026 ընտրատեղամասում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 1363 ՌԴ քաղաքացի: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի դեսպանատան Տելեգրամ-ալիքը։
Դեսպանատունը հիշեցնում է, որ քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ը:
Նշենք, որ Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրություններն աչքի են ընկնում Հայաստանի տարածքում մասնակցության շատ բարձր ցուցանիշով, քանի որ կարճ ժամանակով և երկարաժամկետ կացության համար հանրապետություն են ժամանել տասնյակ հազարավոր ՌԴ քաղաքացիներ: Կեսօրից հետո նրանց հերթն արդեն մեկ կիլոմետրից ավելի էր ձգվում։
Գյումրիում ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցությունն ակտիվ է. ՌԴ գլխավոր հյուպատոս