Գյումրիում ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցությունն ակտիվ է. ՌԴ գլխավոր հյուպատոս

ՌԴ նախագահի ընտրությունները Գյումրիում
ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկությունը Հայաստանում ընթանում է հինգ տեղամասերում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում ժամը 13:00-ի դրությամբ ՌԴ նախագահի ընտրություններին արդեն քվեարկել է մոտ հազար մարդ։ Տեղեկությունը հայտնել է գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը:
«Ընտրությունները (գլխավոր հյուպատոսությունում) ընթանում են նորմալ ռեժիմով՝ ակտիվ մասնակցությամբ։ Ցերեկվա ժամը մեկի դրությամբ քվեարկել է մոտ 1000 մարդ: Ընտրատեղամասում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են» - Կանդաուրովի խոսքը մեջբերում է Հայաստանում ռուսական տան մամուլի ծառայությունը։
ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկությունը Հայաստանում ընթանում է հինգ տեղամասերում: Երկուսը բացվել են Երևանում` դեսպանատանը և ավիաբազայում, երեքը՝ Գյումրիում՝ ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և 102 - րդ ռազմաբազայում։ Մարտի 11-13-ը Սյունիքի մարզում արտահերթ քվեարկություն է տեղի ունեցել: Այնտեղ քվեարկել է 844 մարդ` սահմանապահները և ՌԴ այլ քաղաքացիները։
Մարտի 15-ից 17-ը Ռուսաստանում ընթանում է նախագահական ընտրությունների քվեարկությունը, այդ թվում՝ հեռավար ձևաչափով։ Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածու՝ Վլադիմիր Պուտինը (որպես ինքնառաջադրված թեկնածու), Վլադիսլավ Դավանկովը (Նոր մարդիկ կուսակցություն), Լեոնիդ Սլուցկին (ЛДПР) և Նիկոլայ Խարիտոնովը (Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական ​​կուսակցություն):
Հերթը չի վախեցնում. ՌԴ ընտրողները Երևանի համար աննախադեպ երևույթ են ցույց տվել