Գիտնական Անդրանիկ Մանուկյանը բալթյան սաթի մեջ հնագույն իշամեղվի նոր տեսակ է հայտնաբերել

Կրետը սաթի մեջ
Բալթյան սաթի գտածոն անվանել են Amberpoemenia կամ «սաթե կրետ- պոեմանիա»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Կալինինգրադի սաթի (янтар) թանգարանի գիտաշխատող Անդրանիկ Մանուկյանը բալթյան սաթի մեջ հայտնաբերել է հին իշամեղվի նոր ցեղատեսակ: Տեղեկությունը հայտնում է թանգարանի Telegram-ալիքը։
«Սաթի թանգարանի գիտական բաժնի աշխատակից, կենսաբանական գիտությունների թեկնածու Անդրանիկ Մանուկյանը թանգարանային հավաքածուի բալթյան սաթի նմուշում հայտնաբերել է հին իշամեղվի նոր ցեղատեսակ», - նշված է հաղորդագրության մեջ:
Կրետը սաթի մեջ
Նշվում է, որ գտածոն անվանել են Amberpoemenia կամ «սաթե կրետ-պոեմենիա»: Ցեղն իր անունը ստացել է անգլերեն amber (սաթ) բառի և ենթաընտանիքի լատինական անվան՝ Amberpoemenia-ի համատեղմամբ։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Amberpoemenia kirejtshuki-ն լավ սովոր էր «սաթե» անտառում ապրելու պայմաններին և որսացել է միջատների, որոնք սնվում էին «սաթի ծառի» փայտով: