ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Մարտի 17-18-ը երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն։ Այս մասին ՀՀ ԱԳՆ Telegram ալիքում հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Մարտի 18-ին Նուրթլեուն ՀՀ արտգործնախարարությունում կհանդիպի իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ղազախստանի բարձրաստիճան ներկայացուցիչները պարբերաբար փոխայցելություններ են իրականացնում, սակայն, որպես կանոն, ինտեգրացիոն ասոցիացիաների (ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ) շրջանակներում։
Վերջին անգամ Նուրթլեուի նախորդը՝ Մուխթար Թլեյբերդին, Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ երկրների արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպմանն էր։