Բելգորոդի հերթական հրետակոծության ժամանակ ևս մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, 11-ը վիրավորվել են

Բելգորոդի հերթական հրետակոծության հետևանքները
Փրկարար ծառայությունները շարունակում են հերթապահել տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Բելգորոդում ուկրաինական բազմաթիվ գնդակոծության ժամանակ մարդ է զոհվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում տալով նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն։
«Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա գործարկվել է հակաօդային պաշտպանության համակարգը։ Ցավոք, զոհ ունենք։ Քաղաքի գնդակոծման պահին տղամարդը եղել է ավտոկայանատեղիում, ստացած վերքերից տեղում մահացել է։ Ժամանել է շտապօգնության խումբը, տարբեր աստիճանի ծանրության վիրավորում է ստացել 11 մարդ»,- գրել է մարզպետը Telegram-ի իր ալիքում։
Նա հավելել է, որ կրծքավանդակի բեկորային վնասվածքով մի կին ծանր վիճակում է։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Երեք տուժածի բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։
Քաղաքում տարբեր ավերածություններ են կան 17 բազմաբնակարան շենքերի 36 բնակարաններում, ինը մասնավոր տներում, երեք տնտեսվարող սուբյեկտներում և 12 ավտոմեքենաներում։
Վերջին մի քանի օրվա ընթացքում Բելգորոդի շրջանը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարձակումների։ Տարածաշրջանը 2022 թվականի ապրիլի 11-ից գտնվում է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ վրա։
16-ամյա աղջիկ է զոհվել Բելգորոդի մարզի գնդակոծության հետևանքով