16-ամյա աղջիկ է զոհվել Բելգորոդի մարզի գնդակոծության հետևանքով

Գնդակոծության հետևանքները
Ուկրաինական հրետակոծության հետևանքով Բելգորոդում հրդեհ է բռնկվել 2 մասնավոր տներում: Կոտրվել են մի քանի բնակարանների պատուհանները։ Տուժել է նաև 1 տնտեսվարող։ Վնասվել է 8 ավտոմեքենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով 16-ամյա աղջիկ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է RT-ն՝ հղում անելով մարզպետ Վյաչեսլավ Գլադկովին:
«Ցավոք սրտի, մեզ մոտ 16 տարեկան դեռահաս աղջիկ է մահացել։ Արկի ընկնելուց հրդեհվել է մասնավոր տունը, որտեղ նա գտնվում էր։ Ցավակցություն եմ հայտնում ընտանիքին», — ասել է Գլադկովը։
Աղջկա հայրը հոսպիտալացվել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց՝ փակ գանգուղեղային վնասվածքով, այրվածքներով և շմոլ գազից թունավորմամբ:
Բելգորոդում հրաձգության հետևանքով հրդեհ է բռնկվել 2 մասնավոր բնակելի շենքերում: Կոտրվել են մի քանի բնակարանների և 2 տների պատուհանները։ Տուժել է նաև մի տնտեսվարող։ Արձանագրվել է 8 ավտոմեքենայի վնաս։
Բելգորոդի շրջանում ավերածություններ են հայտնաբերվել Ռազումնոե ավանում՝ երկու մասնավոր տնային տնտեսություններում տանիքները վնասվել են բեկորներից, Դուբովոյ գյուղում՝ մեկ մասնավոր տնային տնտեսությունում, ջերմոց է վնասվել։
Ավելի վաղ հակաօդային պաշտպանության ուժերը Բելգորոդի շրջանի վրա ոչնչացրել էին RM-70 Vampire 9 արկ։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է նաև, որ ՀՕՊ համակարգը մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում խոցել է ուկրաինական զորքերի 35 անօդաչու թռչող սարք:
«Դոմոդեվոյում» դեպի Մոսկվա թռչող ԱԹՍ է խոցվել․ քաղաքապետ