ՌԴ նախագահական ընտրություններ - 2024

ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկության համար ՀՀ–ում տեղամասերը կբացվեն մարտի 17–ին

Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանում ևս կգործի ընտրատեղամաս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկության համար ընտրատեղամասերը ՀՀ–ում կբացվեն մարտի 17–ին ժամը 08.00–ին և կաշխատեն մինչև 20.00–ն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը:
Նշվում է, որ Երևանի թիվ 8026 ընտրատեղամասը գտնվում է դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, իսկ թիվ 8031 ընտրատեղամասը՝ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանում:
Հիշեցնենք` մարտի 15-ից Ռուսաստանում նախագահական ընտրություններ են։ Քվեարկությունն առաջին անգամ կտևի երեք օր։ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը:
Պուտինը Ռուսաստանի նախագահի ընտրություններում առցանց է քվեարկել