Բելգորոդը գնդակոծվել է. կա երկու զոհ, երեք վիրավոր

Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Երկու մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի գնդակոծության հետևանքով։ Այս մասին Տելեգրամ ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Դժբախտաբար, երկու մարդ է մահացել՝ տղամարդ և կին։ Տղամարդը բեռնատարի ղեկին է եղել, երբ արկը հարվածել է, դրանից հետո մեքենան բախվել է ուղևորատար ավտոբուսին․․․ Եվս մի կին մահացել է ավտոտնակի կոոպերատիվում, որտեղ նա իր որդու հետ եկել էր շներին կերակրելու», - նշել է նահանգապետը։

Նրա խոսքով՝ բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար։ Տղամարդը բեկորային վնասվածքներ ունի ծոծրակի, ուսի և կրծքավանդակի մասում։
Բելգորոդի գնդակոծության հետևանքները
Գլադկովը հավելել է, որ ևս երկու տղամարդ գանգուղեղային փակ վնասվածքներ են ստացել։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Բելգորոդի գնդակոծության հետևանքները
Բոլոր տուժածները տեղափոխվել են Բելգորոդ քաղաքի №2 քաղաքային հիվանդանոց, որտեղ բժիշկները նրանց ցուցաբերում են անհրաժեշտ բժշկական օգնություն։
ՌԴ Բելգորոդի մարզը կրկին ռմբակոծության տակ է ընկել. տեսանյութ
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում։
Հավելենք` Բելգորոդի մարզի ողջ տարածքում 2022 թվականի ապրիլի 11-ից հաստատվել է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ։ Ռեժիմի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է ուկրաինա-ռուսական սահմանին իրավիճակի սրմամբ և սահմանամերձ շրջաններում ուկրաինացի զինվորականների ակտիվության աճով: Բելգորոդի մարզի հետ Ուկրաինայի սահմանի երկարությունը 350 կմ է։
Ուկրաինայի ԶՈւ–ի 5 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բելգորոդի և Կուրսկի շրջաններում. ՌԴ ՊՆ