ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 16-ին, վթար է տեղի ունեցել Արարատի մարզում, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 12:30-ի սահմաններում ՊԱԶ մակնիշի ավտոբուսը Արտաշատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել FAV մակնիշի ավտոբուսին»,–գրում է կայքը։
Վթարի հետևանքով ՊԱԶ-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է նախ «Արտաշատ» բժշկական կենտրոն, ապա Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքը հայտնում է, որ FAV ավտոբուսը սպասարկում է Նորաշեն-Երևան թիվ 462 երթուղին:
ՊԱԶ-ում վարորդը եղել է միայնակ, իսկ FAV-ում եղել են ուղևորներ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորի ինքնությունը։