ՌԴ նախագահական ընտրություններ - 2024

ԱՊՀ առաքելություն․ Մոսկվայի շրջանի ընտրատեղամասերում խախտումներ չեն արձանագրվել

ԱՊՀ դիտորդների առաքելության ղեկավարը մեկնաբանել է ՌԴ նախագահի ընտրություններում քվեարկության ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Մոսկվայի շրջանի ընտրատեղամասերը լավ պատրաստված են, ՌԴ նախագահի ընտրություններին հետևելու ընթացքում խախտումներ չեն նկատվել, ՌԻԱ Նովոստիին ասել է ԱՊՀ դիտորդների առաքելության ղեկավար, համագործակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Իլհամ Նեմատովը։
Ինչպե՞ս են ընթանում ընտրությունները ՌԴ–ում. պատմում է Հայկ Չիլինգարյանը
«Մոսվայի շրջանում ընտրատեղամասերը շատ լավ են պատրաստվել, և մենք ոչ մի խախտում չենք տեսել։ Մոսկվայի շրջանի ընտրատեղամասերում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները ընտրողների ազատ կամարտահայտման համար», - ասել է Նեմատովը։
Նա բարձր է գնահատել Զվենիգորոդում ընտրությունների համար ընտրատեղամասերի նախապատրաստումը։
«Ընտրությունների առաջին օրը այցելել ենք 697 ընտրատեղամաս։ Մենք առավոտյան 7։30-ից այնտեղ ենք եղել։ Տեղամասային հանձնաժողովի ներկայացուցիչները, բոլոր անդամները, դիտորդներն արդեն այնտեղ էին։ Մենք միանգամից տեսանք բոլոր տեղեկատվական ռեսուրսները, պաստառները, քվեատուփերը, շարժական քվեատուփերը։ Ուղիղ 8-ին հնչեց օրհներգը և քվեարկությունը սկսվեց», - նշել է ԱՊՀ առաքելության ղեկավարը։
Մարտի 15-ից Ռուսաստանում ընթանում են նախագահական ընտրություններ։ Քվեարկությունն առաջին անգամ կտևի երեք օր։ ՌԴ նախագահի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։
Պուտինը Ռուսաստանի նախագահի ընտրություններում առցանց է քվեարկել