Վերին Լարսը բեռնատարների համար փակվել է առատ ձյան պատճառով

Առատ ձյուն է տեղում մասնավորապես Գուդաուրի–Կոբի հատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Վերին Լարսում առատ ձյան պատճառով երկու ուղղությամբ ճանապարհը փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ ճանապարհը փակվել էր մարտի 7-ի ուշ երեկոյան, ապա մարտի 8-ին երթևեկությունը վերականգնվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար։