ՌԴ նախագահական ընտրություններ - 2024

ՌԴ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները

ՌԴ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածուներ ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. ՌԴ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները. տեղամասեր են բացվել Մոսկվայի ժամանակով ապրող շրջաններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Առաջին անգամ է, որ ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն երեք օրվա ընթացքում:
Նշվում է, որ ընտրատեղամասերի մեծ մասն աշխատելու է մարտի 15-ին, 16-ին և 17-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8: 00-ից մինչև 20: 00-ն։
Քվեարկության համար ընտրատեղամասերի հիմնական մասը բացվել է Մոսկվայի ժամանակով ապրող Հյուսիս-Արևմտյան, Կենտրոնական, Մերձվոլգայի, Հարավային և Հյուսիսկովկասյան դաշնային շրջաններում։
Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածուներ ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: