ՌԴ նախագահական ընտրություններ - 2024

Պուտինը Ռուսաստանի նախագահի ընտրություններում առցանց է քվեարկել

Պուտինը քվեարկել է մերձմոսկովյան Նովո-Օգարյովո նստավայրի իր աշխատասենյակում։
Sputnik
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քվեարկել է ՌԴ նախագահի ընտրություններում ՝ ընտրելով քվեարկության առցանց տարբերակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինը քվեարկել է մերձմոսկովյան Նովո-Օգարյովո նստավայրում գտնվող իր աշխատասենյակում։ Ռուսական պետության ղեկավարը մոտեցել է աշխատասեղանին, նստել համակարգչի մոտ և կատարել իր ընտրությունը։
Էկրանին հայտնվել է այս գրառումը. «Շնորհակալություն, Դուք հաջողությամբ քվեարկեցիք»։
Հիշեցնենք` ՌԴ նախագահի ընտրություններն անցկացվում են երեք օրվա ընթացքում՝ մարտի 15–17–ը։
Ընտրություններին մասնակցում է չորս թեկնածու՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը, Լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին և Պետդումայի Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման հանձնաժողովի նախագահ, կոմունիստ Նիկոլայ Խարիտոնովը:
ՌԴ նախագահի ընտրություններում քվեարկել են պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը