ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 17-ին կմեկնի Ադրբեջան

Յենս Ստոլտոնբերգ
Յենս Ստոլտենբերգը մտադիր է համագործակցության հարցեր քննարկել Ադրբեջանի ղեկավարության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայցելի Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ եվրոպացի պաշտոնյան Բաքու կմեկնի մարտի 17-ին: Նախատեսված են հանդիպումներ երկրի ղեկավարության հետ, քննարկվելու են Ադրբեջանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցության հարցեր:
Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր նաև, որ շուտով նախատեսում է այցելել Վրաստան:
Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու պայմանավորվածություն չկա. ԱԳ նախարար