ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը չի մասնակցի Հայաստանի ազգային թիմի առաջիկա ընկերական հանդիպումներին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Տիկնիզյանը ազդրի հետին մակերեսի վնասվածք էր ստացել Ռուսաստանի գավաթի պատասխան խաղում և փոխարինվել:
Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նա ծնվել է Ռուսաստանում, 2023 թվականի մարտին որոշեց հանդես գալ Հայաստանի հավաքականում։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Հայաստանի հավաքականը կմրցի Կոսովոյի թիմի հետ, իսկ մարտի 26-ին Պրահայում կմրցի Չեխիայի հետ: