ՌԴ նախագահական ընտրություններ - 2024

Կրեմլը կտեղեկացնի, երբ որ Պուտինը որոշած լինի․ Պեսկովը` ընտրություններին մասնակցելու մասին

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածու:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անկասկած, կմասնակցի ընտրական քվեարկությանը, Կրեմլը կտեղեկացնի, երբ նա որոշում կայացնի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Հենց նա որոշում կայացնի, մենք ձեզ անմիջապես կտեղեկացնենք։ Իհարկե, նա դա կանի, նա կմասնակցի քվեարկությանը։ Դուք գիտեք, որ նախօրեին եղել է պետության ղեկավարի տեսաուղերձը, որում նա ռուսաստանցիներին կոչ է արել մասնակցել քվեարկությանը»,-ասել է Պեսկովը լրագրողներին։
Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին: Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին:
ԱՊՀ դիտորդական առաքելությունն այցելել է Մերձմոսկովյան ընտրատեղամաս
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածու՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: