Կաշառք վերցնելու համար Շիրակի մարզպետարանի աշխատակիցներ են ձերբակալվել

Շիրակի մարզպետարան
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն գործ է հարուցել կաշառք ստանալու փաստով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, որոնցից 2-ը Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին կոմիտեից։
Մարզպետարանի աշխատակիցները ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով:
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը՝ նույն վարչության աշխատակից։
ՊԵԿ աշխատակիցները կաշառք են վերցրել. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումը