ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Երեքից տասնյոթ տարեկան երեք երեխա է զոհվել ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկի Պետրովսկի շրջանի գիշերային գնդակոծության հետևանքով, հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը:
«Ուկրաինացի նացիստների կողմից մեր քաղաքի Պետրովսկի շրջանի բարբարոսական գիշերային գնդակոծության արդյունքում ուղիղ հարված է գրանցվել Օլխովսկայա փողոցի մասնավոր հատվածի տներից մեկում ՝ դրան հաջորդած բռնկմամբ։ Մահացել է երեք երեխա՝ 2007 թվականին ծնված աղջիկ, 2021 թվականին ծնված աղջիկ և 2014 թվականի ծնված տղա»,-գրել է Կուլեմզինը Telegram-ալիքում։
Պետրովսկի շրջանը գտնվում է Դոնեցկի արևմտյան ծայրամասում, այն քաղաքի կենտրոնից ամենահեռավոր հատվածն է։