«Բալերինա. Վարեչկա» հայկական մոնոներկայացումը Սանկտ Պետերբուրգում ստացել է առաջին մրցանակ

«Բալերինա. Վարեչկա» հայկական մոնոներկայացումը Սանկտ Պետերբուրգում ստացել է առաջին մրցանակ
«Մոնոկլ» մոնոներկայացումների փառատոնը մեկնարկել է մարտի 1–ին` «Բալերինա. Վարեչկա» ներկայացմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Արմմոնո» փառատոնի նախագիծը՝ «Բալերինա. Վարեչկա» մոնոներկայացումը, Սանկտ Պետերբուրգի «Մոնոկլ» 14–րդ միջազգային թատերական փառատոնում արժանացել է առաջին մրցանակի: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Մոնոկլ» մոնոներկայացումների փառատոնը մեկնարկել է մարտի 1–ին` «Բալերինա. Վարեչկա» ներկայացմամբ:
«Բալերինա. Վարեչկա» հայկական մոնոներկայացումը Սանկտ Պետերբուրգում ստացել է առաջին մրցանակ
«Ներկայացումը Գրիգորի Կոնստանտինոպոլսկու նովելի բեմադրությունն է, ռեժիսորը Ելենա Վարդանյանն է: «Բալերինա. Վարեչկա» ներկայացման հերոսուհու կերպարը կերտել է դերասանուհի Լիլիա Մուկուչյանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Լիլիա Մուկուչյանը Սանկտ Պետերբուրգի թատերասեր հանրությանը պատմել է, որ իր մարմնավորած հերոսուհին բալետի պարուհի է, որն ամեն ինչ զոհաբերում է հանուն իր երազանքի իրականացման:
«Բալերինա. Վարեչկա» հայկական մոնոներկայացումը Սանկտ Պետերբուրգում ստացել է առաջին մրցանակ