ՌԴ նախագահական ընտրություններ - 2024

ԱՊՀ դիտորդական առաքելությունն այցելել է Մերձմոսկովյան ընտրատեղամաս

ԱՊՀ դիտորդական առաքելությունը կայցելի Օդինցովոյի քաղաքային շրջանի առնվազն երեք ընտրատեղամաս:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ԱՊՀ դիտորդական առաքելությունը Համագործակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Իլհոմ Նեմատովի գլխավորությամբ այցելել է Զվենիգորոդում գտնվող ընտրատեղամաս: Այս մասին հայտնում է Մոսկվայի շրջանի ընտրական հանձնաժողովի Telegram-ալիքը։
ԱՊՀ դիտորդական առաքելությունն այցելել է Մերձմոսկովյան ընտրատեղամաս
«Զվենիգորոդի «Զվեզդա» մարզահամալիրում տեղակայված ընտրատեղամասի բացման պահին ժամանել է Անկախ Պետությունների Համագործակցության դիտորդական առաքելությունը` ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Իլհոմ Նեմատովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում է նաև ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Կոզյակը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նախատեսվում է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը կայցելի Օդինցովոյի քաղաքային շրջանի առնվազն երեք ընտրատեղամաս:
ԱՊՀ դիտորդական առաքելությունն այցելել է Մերձմոսկովյան ընտրատեղամաս
Մարտի 15-ին Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները, որոնք առաջին անգամ կտևեն երեք օր: Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածուներ` Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: