Ալեն Սիմոնյանը գործուղումների է մեկնում. նրան կփոխարինի Ռուբեն Ռուբինյանը

Ալեն Սիմոնյանն ու Ռուբեն Ռուբինյանը
Խորհրդարանականները մասնակցելու են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովին, ինչպես նաև Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 19-25-ը գործուղումների կմեկնի Բելգիա և Շվեյցարիա, այդ ընթացքում նրան կփոխարինի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի կայքից։
Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել «ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարման մասին»։
«2024 թվականի մարտի 19-25-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին»,– ասված է փաստաթղթում։
Նշենք, որ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-21-ը կմեկնի Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանին, իսկ մարտի 22-25-ը` Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` մասնակցելու Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։