Սոցցանցային տրամադրություններ. վերահաս վտանգին ընդառաջ միավորվելու փոխարեն բողոքի առանձին օջախներ ենք ստեղծել

Sputnik
Իրենց պատմության վճռորոշ պահերին ազգերը միավորվում են։ Կամ չեն միավորվում։ Նայած ազգ։
Մեզ մոտ՝ Հայաստանում, ուրույն իրավիճակ է ստեղծվել։ Ունենք գոյատևման շատ լուրջ համազգային խնդիր, ամեն օր տարածքային կորուստների եւ հերթական զիջումների մասին ենք խոսում, բայց, որքան էլ զարմանալի թվա, միավորվում ենք ոչ թե համապետական ընդհանուր նպատակների, այլ առանձին հարցերի շուրջ՝ ըստ հետաքրքրության։
Ժամն է՝ լսելու Դուլյանին։