Վերջին 3 տարիներին Հայաստանն ընդգրկվել է չափավոր ազատ երկրների խմբում.Ղարիբյան

Sputnik
Օրերս հրապարակվել է «Տնտեսական ազատության ինդեքս - 2024» զեկույցը։ Տարեկան զեկույցում տվյալ տարվա համար գնահատվում է տարբեր երկրների տնտեսական ազատությունը՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով կատարելու միջժամանակային և միջերկրային համեմատություններ: «ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացրել է «Տնտեսական ազատության ինդեքս-2024» զեկույցի ուսումնասիրությամբ արձանագրած կարևոր դրույթները։
Հայաստանի 2024թ. տնտեսական ազատության ինդեքսը դարձյալ նվազել է և կազմել 64.9 միավոր, որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 0.2 միավորով։
Համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը, իսկ եվրոպական տարածաշրջանում 26-րդն է։ Հայաստանի 2024թ. ՏԱԻ-ն (տնտեսական ազատության ինդեքսը) 2001թ.-ից ի վեր նվազագույնն է։
«Վերջին 3 տարիներին Հայաստանն ընդգրկված է տնտեսապես «չափավոր ազատ» երկրների խմբում»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստել է «Լույս» հիմնադրամի տնտեսական հետազոտությունների խմբի ղեկավար Սոնա Ղարիբյանը։
2020 և 2021թթ.-ին Հայաստանն ավելի բարձր՝ տնտեսապես «հիմնականում ազատ», երկրների խմբում էր: