Սպանություն Գյումրիում. տղամարդուն դանակահարել է հարևանը

Ոստիկանական ավտոմեքենա
Հանցագործության մեծ կասկածվող տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Գյումրիում վիճաբանություն է եղել, որի ընթացքում տղամարդկանցից մեկը դանակահարել է մյուսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Մարտի 13-ին` ժամը 18.58-ին, Գյումրու շտապօգնությունից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնին հայտնել են, որ կանչով մեկնել են Տիմիրազևի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են 50-60 տարեկան տղամարդու դի, մարմնին` դանակահարության հետքեր:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը նշված տան բնակիչ, 1963 թ. ծնված Կարապետ Խ.-ն է:

«Պարզվել է, որ նշված տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Կարապետ Խ.-ին դանակահարել է 47-ամյա հարևանը»,– ասված է հաղորդագրության մեջ:

Տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մուշի բաժին, ապա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երևանում 17-ամյա տղային սպանած երիտասարդը հայտնաբերվել է Սիսիանում