Մարտի 15-17-ը ավտոբուսները Մյասնիկյան պողոտայով չեն երթևեկի. Երևանի քաղաքապետարան

Ավտոբուս
Տրոլեյբուսային հ.1 երթուղին այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, հետո հետադարձ կկատարի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Մյասնիկյան պողոտայով բարձրացող մի շարք ավտոբուսների երթուղին մի քանի օրով կփոխվի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 15-17-ը Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով: Նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Տրոլեյբուսային հ.1 երթուղին այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, որից հետո հետադարձ կկատարի:
Քաղաքային տրանսպորտի նոր սակագներ. ինչո՞ւ վերջապես ընտրեցինք իր դարն ապրած համակարգը