Իմ կուսակցությունն իմ հայրենիքն է. Առուշանյանը հերքում է ՔՊ–ին անդամակցելու մասին լուրը

Առուշ Առուշանյան. Արխիվային լուսանկար
Օրաթերթը հայտնել էր, թե Գորիսի համայնքապետը դիմում է ներկայացրել ՔՊ–ին անդամակցելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հերքում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին լուրը։ Այս մասին Առուշանյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, թե Գորիսի համայնքապետը դիմում է ներկայացրել ՔՊ–ին անդամակցելու համար։
«Ես քրիստոնյա հայ եմ, իմ կուսակցությունն իմ հայրենիքն է, իմ առաքելությունը՝ հայի դարավոր թշնամուն պատժելը, պահի հրամայականը՝ մեր հայրենիքի պաշտպանությունը։ Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել։ Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,– նշել է Առուշանյանը։
Թերթը նաև գրել էր, որ Առուշանյանի ՔՊ–ական դառնալը շատ լուրջ ճնշումների հետևանք է, քանի որ տարբեր գործերով մեղադրվում է։