Հրդեհ Արմավիր քաղաքում. տարհանվել է 15 բնակիչ

Այրվել է բնակարաններից մեկի հյուրասենյակը՝ գույքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում բռնկվել է հրդեհ։ Փրկարարները տարհանել են շենքի 15 բնակչի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Մարտի 14-ին, ժամը 13:16-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ դեպքի վայր է ժամանել երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի հյուրասենյակում (մոտ 20 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։33-ին, մարվել՝ 13։56-ին։ Այրվել է հյուրասենյակը՝ գույքով: