ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ–ում ձվի շուկան ինքնաբավ է, բավարար պաշարներ կան, և առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցած քննարկմանը հավաստիացրել են ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսվարողները: Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
«Տնտեսվարողներին ներկայացվել են առևտրային ցանցերի և մատակարարների համար արդար առևտրի ապահովման նպատակով սահմանված նոր օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև քննարկվել են ոլորտի մրցակցային իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: