Գևորգ Պապոյանին կփոխարինի Ծովինար Վարդանյանը. ՔՊ–ն որոշում է կայացրել

Գևորգ Պապոյանն այժմ զբաղեցնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը կառաջադրվի ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Որոշումը կայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստի ժամանակ, հայտնում է ՔՊ մամուլի ծառայությունը։
«Խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Ծովինար Վարդանյանի թեկնածությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր ՔՊ ական նախկին պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Նա մանդատը վայր է դրել, քանի որ նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար` փոխարինելով Վահան Քերոբյանին։ Վերջինս ՀՀ վարչապետին հրաժարականի դիմում էր ներկայացրել էկոնոմիկայի նախարարության հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո։