Երևանը կդառնա եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաք. «Բարսելոնան» և «Մայորկան» կգան Հայաստան

Խաղերը տեղի կունենան մայիսի 3-ին և 5-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Մայիսի սկզբին Երևանը կդառնա եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նա հայտնել է, որ քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների վիճակահանությունը:
«Մայիսի 3-ին Երևանում տեղի կունենա «Բարսելոնա»–«Սպորտինգ» և «Բենֆիկա»–«Մայորկա» հանդիպումները»,– գրել է նա։
Եզրափակիչն ու երրորդ տեղի խաղը կկայանան մայիսի 5-ին։
ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը կանցկացվի Հայաստանում