ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում Հակակոռուպցիոն կոմիտեի կատարած խուզարկությունից հետո պաշտոնատար անձ է ձերբակալվել։ Բացի այդ, կան ևս 4 ձերբակալվածներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը` Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու գործով»,–հայտնեց Օհանջանյանը։
Նշենք, որ դեպքի վերաբերյալ Armlur-ը գրել է, որ ձերբակալվածը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության վարչության աշխատակից Քնարիկ Պետրոսյանն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում։