Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում խուզարկություն է իրականացվում

Արխիվային լուսանկար
Հստակ տեղեկություններ, թե ինչի համար է Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Խոսքը Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության վարչության մասին է։
«Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել, մեր իրավասության մեջ չէ»,– ասաց Կոստանյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեից էլ Sputnik Արմենիային հաստատեց, որ իրենց ծառայողներն են ներկայում գործողություններ իրականացնում երկրորդ մասնաշենքում, բայց թե ինչ գործի շրջանակում է՝ դեռ ասել չեն կարող։