Բելգորոդը հրետակոծվել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից, կա երկու զոհ և 17 վիրավոր

Բելգորոդչինայի երկնքում ռուսական ՀՕՊ-ը խոցել է Ուկրաինայի տարածքից արձակված ավելի քան երկու տասնյակ արկ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Բելգորոդում և Բելգորոդի մարզում առավոտից շարունակվում են Ուկրաինայի կողմից հրթիռակոծությունները։ Այսօրվա ընթացքում տարածաշրջանում բազմիցս հրթիռային վտանգ է հայտարարվել։
Իշխանությունների տվյալներով՝ Բելգորոդում վնասվել է 11 մասնավոր և երկու բազմաբնակարան շենք, առողջապահական հաստատություն, հյուրանոց և ֆիթնես սրահ: Բեկորներից վնասվել է նաև 53 ավտոմեքենա։
Բելգորոդը կրկին գնդակոծվել է. արկերից մեկը դիպել է փողոցով անցնող մեքենային
Հաղորդվում է երկու զոհի մասին, որոնք հարվածի տակ են ընկել անձնական մեքենաներով։ Վարորդներից մեկը կին է (նա մահացել է վնասվածքներից, երբ պայթյունի ժամանակ նրա մեքենան շրջվել է առվի մեջ), մյուսը՝ տղամարդ, որի մեքենայի շարժիչի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի արկ է ընկել։
Տուժել է առնվազն 17 մարդ, այդ թվում ՝ 3 երեխա, նրանց մեծ մասը բեկորային վնասվածքներ են ստացել:
«Գրայվորոն քաղաքում չորս տուժած կա։ Տանը ուղիղ հարվածի հետևանքով երկու մարդ է վիրավորում ստացել․ տղամարդը գլխի սալջարդ ունի, աղջիկը շոկային վիճակում է։ Նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել տեղում, հոսպիտալացումից հրաժարվել են։ Գրայվորոնից ևս երկու կնոջ շտապօգնության բրիգադը բեկորային վնասվածքներով տեղափոխել է շրջանային կենտրոնական հիվանդանոց: Կոզինկա գյուղի հերթական գնդակոծությունից հետո շրջանային հիվանդանոց է ընդունվել մի տղամարդ՝ կրծքավանդակի բեկորային վնասվածքով»,-հայտնել է նահանգապետն իր Telegram ալիքում։
Օրվա վերջում ուկրաինական ԱԹՍ-ն հարձակվել է Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի Գլոտովո գյուղում շարժվող մեքենայի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովին:
Երկու տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկը կոնտուզիա ունի, երկրորդը բեկորային վնասվածքներ է ստացել։
Ռուսական ՀՕՊ համակարգը մեկ օրվա ընթացքում խոցել է առնվազն 21 ուկրաինական արկ։